Իրանի հարավարեւմտյան Շահիդ Չամրան քաղաքում Իսրայելի հարվածից հետո շենք է փլուզվել, զոհվել է 60 բնակիչ, ներառյալ 20 երեխա, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրանական հեռուստատեսությանը։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին տեղեկացրել էր, որ Իրանում Իսրայելի գրոհների հետեւանքով զոհվել է 78 մարդ, ավելի քան 320 մարդ վիրավորվել է։