Իրանի պատվիրակությունն այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար, հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը։
«Չնայած իրանական հասարակության թերահավատությանը՝ կապված Իսրայելի ռեժիմի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների հետ՝ դիվանագիտական նախաձեռնությունը խափանելու նպատակով, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով իրանական պատվիրակությունն այսօր երեկոյան ժամանում է Իսլամաբադ՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի շուրջ լուրջ բանակցություններ վարելու համար», — գրել է նա X-ում:





