Իրանի նախագահը կոչով դիմել է ուժայիններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ անվտանգության ուժերը պետք է առավելագույն զսպվածություն դրսևորեն արդեն 12 օր շարունակվող ցույցերի մասնակիցների նկատմամբ։ Տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ։

«Պետք է խուսափել ցանկացած բռնի գործողությունից կամ հարկադրանքից: Պետք է ցուցաբերվի առավելագույն զսպվածություն, պետք է դիմել երկխոսության, խաղաղ շփման և լսել Իրանի ժողովրդի պահանջները»,- ասել է նախագահը Al-Araby հեռուստաընկերությամբ հեռարձակված հայտարարության մեջ:

Հունվարի 8-ին Թեհրանում, Թավրիզում և Մաշհադում տեղի են ունեցել լայնածավալ ցույցեր։ Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ և պահանջել են կենսապայմանների բարելավում։

Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ցույցերի մի քանի օրվա ընթացքում զոհերի թիվը կազմել է 31-ից 45։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են 21 զոհի մասին։ Զոհերի թվում կան նաև իրավապահներ։

Ռեզա Փահլավին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում և որի հայրը գահընկեց է արվել 1979 թվականի Իսլամական հեղափոխության ընթացքում, իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց և միացյալ ճակատով բարձրաձայնել իրենց պահանջները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։