Իրանի նախագահ Փեզեշքիանը կայցելի Հայաստան և Չինաստան։ Այս մասին հայտնել է ԱԳ նախարար Արաղչին։
«Մասուդ Փեզեշքիանը նախատեսվում է երկու շաբաթից այցելել Հայաստան», — ասել է արտգործնախարարը։ Նա նշել է, որ նախագահւ կայցելի նաև Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովին։