ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական կայքում պնդել է, որ ԱՄՆ ԶՈՒ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային օբյեկտները․ «Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին հասցվել է հսկայական վնաս․ դա ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ոչնչացում․ սա է ճիշտ եզրույթը»,- նշել է նա։