Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս և մեկ հնարավորություն, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Դասն նրանում է կայանում, որ մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ, Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր, նա այսօր միայնակ առերեսվում է գերտերությունների կողմից իրականացվող պրոցեսներին։ Խաղաղության կարելի է հասնել ոչ միայն պայամանավորվածություններով, այլ մեկից ավելի երաշխավորներով, որպեսզի մի երկիր հնարավորություն չունենա Հայսատանի դասը երկրորդել և առաջ տանել իր երկրի շահը»,-նշել է նա՝ հավելելով, որ 2 և ավելի երաշխավոր ունենալու դեպքում՝ Հայաստանը կունենա երկարաժամկետ երաշխավորված խաղաղություն։
Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ Իրանի արդյունաբերական պոտենցիալը նվազելու է, և նա դառնալու է ավելի շատ հումք արտահանող երկիր, ինչը Հայաստանի տնտեսությանը հնարավորություն է տալու ձեռք բերել մատչելի հումք՝ դառնալով մեր երկիր տնտեսության համար փոխլրացնող և հետաքրքիր ուղղություններ։ Նարեկ Կարապետյանի համոզմամբ՝ Իրանը շարունակելու է լինել Հայաստանի համար տնտեսապես հետաքրքիր հարևան։
Մանրամասներ՝ տեսանյութում





