Իրանի ԱԳՆ-ն անիրատեսական է համարել ԱՄՆ-ի կողմից հակամարտությանը վերջ դնելու մասին 15 կետանոց ծրագիրը

Հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներն իրատեսական չեն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային:

«Երբ ԱՄՆ-ից բանակցությունների առաջարկ է ստացվում, բոլորը զգուշանում են։ Չգիտեմ, թե աշխարհը և նույնիսկ հենց ամերիկացի ժողովուրդը որքանով է արժանահավատ համարում ԱՄՆ դիվանագիտությունը։ Ի հակադրություն ամերիկացի տարբեր պաշտոնյաների հակասական վարքագծի՝ տարբեր հարցերի շուրջ Իրանի դիրքորոշումն ի սկզբանե պարզ է եղել։ Մենք լավ գիտենք, թե որ շրջանակներն են մեզ համար ընդունելի։ Տարբեր անվանումների ներքո փոխանցված նյութերը, օրինակ՝ 15 կետերը կամ ավելի քիչ, կամ ավելի շատ, եղել են անիրատեսական, անտրամաբանական և [պարունակել են] չափազանցված պահանջներ»,- նրա խոսքերն է մեջբերում կառավարության մամուլի ծառայությունը։

Թեհրանը չի հավատում, որ Վաշինգտոնը պատրաստվում է բանակցություններ վարել, քանի որ ԱՄՆ-ն արդեն երկու անգամ հարձակվել է Իրանի վրա բանակցային գործընթացի թեժ պահին՝ 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարին, հավելել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Այժմ մենք գտնվում ենք մի պայմաններում, երբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան շարունակվում է առավել մեծ ինտենսիվությամբ։ Հետևաբար, մեր բոլոր ջանքերն ուղղված են ինքնապաշտպանությանը։ Մենք այս հայտարարություններն անկեղծ չենք համարում։ Մեր սեփական փորձով ենք զգացել դիվանագիտության դավաճանությունը։ Մեկ տարուց պակաս ժամանակահատվածում դա արդեն երկրորդ անգամ է տեղի ունեցել»,- նրա խոսքերն է մեջբերում կառավարության մամուլի ծառայությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։