Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 06.02.2026 թվականի որոշմամբ արգելվել է Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Աշքան Սաադաթիի կողմից փետրվարի 8-15-ը՝ ժամը 18.00-20.00-ն, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմացի այգում հավաքների անցկացումը:
Աշքան Սաադաթին ներկայացված հիմնավորման մեջ նշել է, որ բողոքը Իրանի Իսլամական հանրապետության կառավարման կարգի դեմ է: Ըստ նրա՝ մասնակիցների քանակը նախատեսված է ավել, քան 100 հոգի, ինչպես նաեւ հավաքների ժամանակ կօգտագործվեն պաստառներ, ցուցանակներ, սպանված մարդկանց նկարներ:




