Իրան-Հայաստան սահմանը 24 ժամով փակվել էր. ինչ է հայտնում դեսպանը

Մեր սահմաններից երկուսը 24 ժամով փակվել է՝ կապված սահմանին գործող համապատասխան համակարգերի մեջ առաջացած խնդիրների հետ։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն է։ Այսօր առավոտյան 9:30-ից այդ խնդիրը լուծվեց, երկու կողմից երթևեկությունը և շարժը արդեն առանց որևէ խնդրի տեղի է ունենում։ Կապանում մեր գլխավոր հյուպատոսը գտնվում է հենց Իրան–Հայաստան սահմանին, և հաշվի առնելով, որ սահմանին համապատասխան համակարգերը ավելի քան 24 ժամ չեն աշխատել, փորձի հասկանալ, թե ինչպիսին է քաղաքացիների շարժի վիակը, արդյոք կուտակումներ եղել են, թե ոչ։ Նա ինձ վստահեցրեց, որ չեն եղել։ Իսձ տեղեկացրեց, որ սահմանին սպասում էին 30-40 քաղաքացի, որոնք բոլորն էլ միջազգային տոմսեր ունեին և պետք է իրենց թռիչքը տեղի ունենար Երևանից։

Եվ կա այս գործընթացի հակառակ տարբերակը, այսինք մեր քաղաքացիներից շատերը ընտրում են Իրան վերադառնալու համար ավիաչվերթով դեպի Երևան ժամանելու տարբերակը, որտեղից արդեն ցամաքային ճանապարհով կհասնել Թեհրան։ Երեկ մեր ունեցած տվյալներով, մոտ 20 հոգի նմանօրինակ քաղաքացիներ են եղել,, ևմենք կազմակերպեցինք, որպեսզի նրանք ցամաքային ճանապարհով ուղևորվեն դեպի Իրան։

Այսօր երեկոյան էլ մոտավորապես 15 հոգի էլի կհասնեն Երևան, որոնք նույնպես ցամաքային ճանապարհով կուղևորվեն Իրան։

Ոչ մի ոչ բնականոն մարդկային հոսք, որը որ հնարավոր կլինի անվանել փախստականներ, մենք սահմանին չենք նկատել և չունենք, 12-օրյա պատերազմի ժամանակ էլ չենք ունեցել»,–ասաց նա։

Ցավոք սրտի դեռ առկա և առկախված վտանգներով։ Թեհրանի բնակչության շրջանում հնարավոր են դեպքեր, երբ մարդիկ տեղափոխվում են հարավային այլ շրջաններ և գյուղեր, որտեղ որ անվտանգային առումով ավելի ապահով է։ Իրանը մեծ ընդարձակ երկիր է իր շատ լայն պոտենցիալով ներուժով և մենք նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում ունենք համապատասխան հնարավորություններ իրավիճակը որոշակիորեն կանոնակարգելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։