«Իրականում կարծում եմ՝ Մադուրոյի բախտը խիստ բերեց»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրականում ես կարծում եմ, որ Մադուրոյի բախտը խիստ բերեց.
1. Չէ՞ որ նա կարող էր արժանանալ, ասենք, Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը նա կկանգնի ամերիկյան դատարանի առջև՝ ունենալով բոլոր այն իրավունքները, ինչ ունի ցանկացած այլ մեղադրյալ ամերիկյան հողի վրա։
2. Հատկանշական է, որ նրա գործը քննվելու է Նյու Յորքի դատարանում։ Այդ նահանգում մահապատիժը արգելված է։ Ավելին՝ նրան առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց համար մահապատիժ չի կիրառվում։
3. Նա ունի կյանքի և մարդկային արժանապատվության իրավունք, և նրա նկատմամբ չի թույլատրվում խոշտանգում, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք։
4. Նրա դատավարությունը և պատժի կրումը լինելու է հանրային ուշադրության կենտրոնում, ինչը լրացուցիչ պաշտպանական մեխանիզմ է նշանակում նրա համար։
5. Նրա համար դատավորին չեն զանգելու և ասեն, թե ինչ վճիռ կայացնի:
6. Վերջիվերջո, նա Բաքվի բանտում հայտնված հայ չէ՝ դրա բոլոր ծանր հետևանքներով։
Հիմա, այսքանից հետո, դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես նրա բախտը բերել է»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։