Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել… ձեզ հաջողվել է ձախողվել. Տեր Փառեն քահանան՝ իշխանություններին

Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել… ձեզ հաջողվել է ձախողվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տեր Փառեն քահանան՝։
Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ հաջողվել է….

… հայհոյանքը բերել մարդկանց կյանք

… խնջույքը վերածել վեճի

… եղբորը եղբոր դեմ դուրս բերել

… սուտը փաթեթավորել և հրամցնել

… պարտվել

… երկիր կորցնել, հայրենիք կորցնել

… բարերար, հոգևորական, հայրենասեր և հայրենանվեր մարդկանց ձերբակալել

… հարձակվել Մայր Աթոռի վրա

… Աստծո անունը զուր տեղը տալ և թույլ տալ, որ մարդիկ այդկերպ վարվեն

… բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ կորցնել և թույլ տալ, որ անարգվեն մեր սրբությունները

… այնպես անել, որ մայրը չկարողանա այցելել իր զավակի շիրիմին. փոխարենը մայրերը Խաչքարի առջևը դրված ծաղկամանով և խնկամանով են փորձում սփոփվել, որ այդպես էլ չեն սփոփվում

… արժանապատիվ հոգևորականին, բժշկին, գիտնականին, զինվորականին, մարզիկին նեղացնել և փորձել արժեզրկել

… հարյուրավոր գերիներ ունենալ և հեռվից նայել, թե ինչպես են թշնամու դատարանում դատում երկրի առաջնորդներին։

Հ. Գ.

Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել։

ՁԵԶ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՁԱԽՈՂՎԵԼ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։