«Իր սադրիչ քայլերով բախում է հրահրում»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։
Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնեական արարքների և դրանց հետևանքների համար պատասխանատվությունը:
Ու քանի որ միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը:
Նրա հետ ամեն ինչ պարզ է:
Այս ամենը պետք է գիտակցեն իրավապահ ու պետական մյուս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրությունների իրագործման համար:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։