Տեր Արամ քահանան, ով, ըստ լուրերի, հաղորդում է ներկայացրել իր թեմի առաջնորդի ու քահանա եղբայրների դեմ, ժամանակին Վեհափառ Հայրապետին խնդրել է, որ դառնա նրա թիկնապահը։
«2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը:
Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին՝ խնդրելով, որ դառնա նրա անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:
Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ու՞մ հետ կապ ունես, Փաշազադեի՞: Անամոթ…»,- այս մասին գրել է Տավուշի թեմի նախկին ուրարակիր Թովմաս Առաքելյանը։