ԻՔՄ–ն է պահանջել քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Տեր Արամի հայտարարությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն պատասխան չի ստացել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15–ին, լրագրողների հետ հեռախոսազրույցում նշեց «Իրզաեկ քաղաքացիների միավորում» ՔԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Հաղորդման մեջ ենթադյալ կատարողների անուններ, առավել ևս` եկեղեցականների անուններ, որինչ չկար, միայն իրավապահների ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ Տեր Արամն իր խոսքում նշել է հավաքներին մասնակցելուն պարտադրելու մասին:

Դատախազությունից որևէ պատասխան չենք ստացել: Որևիցե մանրամասն, այլ բան չգիտենք: Դատախազության ուշադրությունն ենք գրավել այդ հարցազրույցին, խնդրել ենք քննել: Առ այսօր մեր հաղթրդման վերաբերյալ որևէ նորություն չունեինք:

Այսօր էլ, որ ձերբակալությունները սկսեցին, մենք չգիտեինք, որ դա մեր հաղթրդման հիման վրա է, ընթացքում հասկացանք,- ասաց Իոաննիսյանը:

Ավելի ուշ ԻՔՄ–ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները:

Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:

Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:

Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք:

Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։