Միլանի «Ինտերի» իսպանացի դարպասապահ Խոսեպ Մարտինեսին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում՝ անվասայլակով տարեց տղամարդու մահացու հարված պատճառելու համար։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան։ 81-ամյա տղամարդը մահացել է դեպքի վայրում՝ չնայած ֆուտբոլիստի և բժշկական անձնակազմի կողմից ցուցաբերված առաջին բուժօգնությանը։ Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում։ Մեկ վարկածի համաձայն՝ անվասայլակին գամված տղամարդը, հնարավոր է, կտրուկ փոխել է ուղղությունը՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով և դուրս եկել ճանապարհ, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։
Հաղորդվում է, որ Կոմոյի դատախազությունը սկսել է հետաքննություն՝ չկանխամտածված սպանության հոդվածով և պարզում է ողբերգության հանգամանքները։ Իտալիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ խաղացողին կարող է սպառնալ երկուսից յոթ տարի ազատազրկում։
Մարտինեսը 27 տարեկան է։ Իսպանացին իտալական «Ջենոայից» տեղափոխվել է «Ինտեր» 2024 թվականի ամռանը:




