Կտրիճ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են և ոչ ոք չի հերքում, Կտիճ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որպեսզի պարզաբանի դա, չի պարզաբանել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը պարզապանեց, թե ինչու կաթողիկոսին Վեհափառ չեն ասում.«Եկեղեցական տիտղոսներն ինչ-որ իմաստ են ունենում։
Սրբազանը, օրինակ, նշանակում է սրբակենցաղ։ Ինչո՞ւ ես սրբազանին ասում՝ «Աստված օգնական», քանի որ ինքը տվել է կուսակրոնության ուխտ, դժվարություն է վերցրել իր վրա, հրաժարվել է ընտանիքի բերկրանքից։
Իսկ Վեհափառ ես ասում, քանի որ վեհ ես իրեն գնահատում, բայց ինքն իր տված ուխտը խախտել է, ինչպե՞ս ես իրեն ասեմ Վեհափառ։ Սո՞ւտ է, թող ասի՝ սուտ է։ Որպես Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր մենք խնդիր չենք տեսնո՞ւմ, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չէ»։