«Ինձ մոտ ախտnրnշվել է uարuափելի, լուրջ հիվանդnւթյnւն». Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն և շուտով պետք է վիրահատվի։ Նա այս մասին ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։

«Ես պետք է ճշմարտությունն ասեմ և քաջալերեմ նրանց, ովքեր նույն ճշմարտության միջով են անցնում։ …Այս շաբաթ ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն։ Վաղը իմ այստեղն են վիրահատելու՝ այս շքանշանի տակ», — ասել է նա՝ մատնացույց անելով արքայադուստր Օլգայի եկեղեցական շքանշանը, որը նրան մեկ օր առաջ շնորհել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Սիմոնյանը նշել է, որ չնայած առողջական վիճակին՝ ինքը եթեր է դուրս եկել՝ աջակցելու այն ընտանիքներին, որոնց սիրելիները ներկայում ռազմաճակատում են։

Նա նաև հիշեցրել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, արդեն 9 ամիս է՝ կոմայի մեջ է։ «Ինչպես ասում ենք Ռուսաստանում՝ երբ դժվարություն է լինում, բացեք դարպասները։ Մեր տան դարպասները ոչ միայն չեն կողպվում, այլև, իմ կարծիքով, արդեն քշվել են այս ճակատագրի քամուց», — հավելել է Սիմոնյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։