Ինձ հենց նոր կանգնեցրին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից հետախուզման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հայտնի լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Պահանջեցին, որ իրենց հետ մտնեմ գրասենյակ։ Ես հրաժարվեցի։ Նրանք վերցրեցին իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության պատուհանի դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցություն։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն բռնում եմ «ձերբակալել» բառը»,- գրել է Լապշինը։