Ինձ՝ թշնամու առաջ կրակ բացելու հրամանի համար ազատեցին ծառայությունից. Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախկին նախարար, ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի քույրեր և եղբայրներ, լավ է, որ կյանքում ոչինչ չի փոխվել, չե՞ք տեսնում, որ կամաց-կամաց ազգովի այս ապիկար կառավարության ձեռքն բռնած գնում ենք կործանման։ Հիմա կհարցնեք՝ ինչպես։ Ասեմ՝ անգրագետները և ապիկար կառավարությունը նախ հրահրեցին մեծ պատերազմ հայ ազգի գլխին։ Պարտությունը բոլորս տեսանք, հետո վախկոտի նման հրաժարվեցին սահմանների պաշտպանությունից, իսկ ինձ՝ թշնամու առաջ կրակ բացելու հրամանի համար, ազատեցին ծառայությունից։ Արդեն այս վեց տարվա մեջ կրկնապատկվել է Հայաստանի պարտքը, բայց ինչի՞ համար, ուր է այդ վարկերի արդյունքը։ Անգրագետները չունեն պատասխան։ Սիրելի քույրեր և եղբայրներ, մեր անգրագետ իշխանությունը միայն ասում է, որ լավ կլինի, բայց հիմքն ամբողջովին փուջ և անհուսալի է։ Ժամանակն է սթափվելու, վերլուծելու իրականությունը և քայլեր ձեռնարկելու՝ մեր հայրենիքը փրկելու համար։ Այսպես շարունակվել չի կարող։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։