Ալեն Սիմոնյանը բազմիցս պարզաբանել է և ներողություն է խնդրել այդ հարցով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով, հարցին, թե այդ ինչպե/ս է լինում, որ քաղաքացու վրա թքելու համար Ալեն Սիմոնյանը ՔՊ-ից չի հեռացվում, իսկ ահա Հովիկ Աղազարյանին «բարոյական նորմերը կոպիտ խախտումների համար» շտապեցին հեռացնել ՔՊ-ից:
Դիտարկմանը, որ գուցե Հովիկ Աղազարյանն էլ ներողություն խնդրեր, նա ասաց. «Նա փաստացի չի խնդրել ներողություն: Դրանք այնպիսի երևույթներ են, որոնք բացարձակապես համեմատական եզրեր իրար հետ չեն կարող ունենալ, պարզապես հաշվի առնելով, որ ինֆորմացիան գաղտնագրված է, ես չեմ կարող նրանց մասին խոսել, որպեսզի դուք ինքներդ էլ գաք այդ եզրահանգմանը, որ դրանք բացարձակապես իրար հետ որևէ կապ չունեն»: