Ինչու են հիմա լռում, երբ այդ մասին Փաշինյանն է ասում

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 200 քկմ հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացի միջոցով:
Ըստ էության, գործնականում նույն բանը ասում էր ՀԱՊԿ-ը, երբ հարցեր էին ուղղվում Ջերմուկի առնչությամբ: Հիշում եք թերեւս, ասում էին, որ կա սահմանազատման ու սահմանագծման խնդիր:
Հայաստանում մերձիշխանական քարոզչությունը դրա համար «շան լափ» էր լցնում ՀԱՊԿ գլխին:
Նույն մարդիկ կարծես թե լուռ են Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ:
Այս գրառումս իհարկե ՀԱՊԿ մասին չէ, այլ այն տեղեկատվա-քարոզչական «ճիրանների», որոնցում գտնվում է բազմաչարչար հայ հանրությունը, ընդ որում ամենօրյա ռեժիմով բզկտելով միմյանց, այլ ոչ թե «ճիրանատերերին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։