Ինչու է Պուտինը նստել Թրամփի մեքենան

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Անքորիջի գագաթնաժողովի ժամանակ օդանավակայանից նույն մեքենայով մեկնելը նախատեսված չէր, այն իմպրովիզացված էր, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցությունների կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը։

Նրա խոսքով՝ օդանավակայանում հանդիպման սցենարը ենթադրում էր, որ երկու առաջնորդներն էլ պետք է գնային իրենց մեքենաներով՝ Պուտինը՝ Aurus լիմուզինով, իսկ Թրամփը՝ Cadillac-ով։

Սակայն, ըստ աղբյուրի, արարողությունը չի ընթացել ըստ ծրագրի. նախ առաջնորդները միասին բարձրացել են պատվանդան՝ համատեղ լուսանկարվելու համար, և ոչ թե տարբեր կողմերից, ինչպես նախատեսված էր, ապա, անսպասելիորեն հանդիպման մասնակիցների համար, ամերիկացի առաջնորդը հրավիրել է Ռուսաստանի նախագահին իր մեքենա, ինչին Պուտինը հեշտությամբ համաձայնել է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։