Ինչու է Ավինյանը մտածում, որ իր և Փաշինյանի միջև սեպ են խրում

Եթե անգամ կան մարդիկ, որոնք իմ և Փաշինյանի միջև փորձում են սեպ խրել, չի հաջողվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ քաղաքական խմորումներ միշտ կարող են լինել յուրաքանչյուր կուսակցությունում․ «Դա նորմալ է։ Ես անձնական խնդիր իմ որևէ թիմակցի հետ չունեմ։ Այն խնդիրները, որոնք որ կան թիմի ներսում, ապա քննարկվում են թիմի ներսում»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՔՊ-ի ներսում խմորումներ են։
Բայց թե ինչու է է Ավինյանը մտածում, որ իր և Փաշինյանի միջև սեպ են խրում, դա էլ այլ հարց է։ Պարզապես մի հանգամանք, որ աչք է զարնում այն է, որ Ավինյանի ու Փաշինյանի համատեղ նկար շատ դժվար է գտնել, անգամ Ավինյանի անվան հետ կապվող կայքում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։