Ինչու՞ էր Տեր-Պետրոսյան Լևոնն ընդդիմանում Սարգսյան Սերժին և լռում Քոչարյան Ռոբերտի օրոք․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տեր-Պետրոսյան Լևոնի իշխանության օրոք Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժն առերևույթ ընդդիմադիր չէին: Ավելին` վերջիններս իշխանության մեջ էին:
Քոչարյան Ռոբերտի իշխանության օրոք Տեր-Պետրոսյան Լևոնն ու Սարգսյան Սերժն առերևույթ ընդդիմադիր չէին: Ավելին` Սարգսյան Սերժն իշխանության մեջ էր, իսկ Տեր-Պետրոսյան Լևոնը` լուռ:
Սարգսյան Սերժի իշխանության օրոք Տեր-Պետրոսյան Լևոնն ընդդիմադիր էր, իսկ Քոչարյան Ռոբերտը` լուռ:
Փաստերի պարզ համադրությունը ցույց է տալիս, որ`
1. Տեր-Պետրոսյան Լևոնի և Քոչարյան Ռոբերտի իշխանության օրոք հիմնական «խաղացողների» մեջ առերևույթ հակասություններ չկային:
2. Սարգսյան Սերժն իշխանություն էր բոլոր իշխանությունների օրոք:
3. Առերևույթ հակասություն կար բացառապես Սարգսյան Սերժի և Տեր-Պետրոսյան Լևոնի միջև:
Այս պարագայում, անհասկանալի է, թե ինչու էր Տեր-Պետրոսյան Լևոնն ընդդիմանում Սարգսյան Սերժին, վերջինիս իշխանության օրոք և առերևույթ լուռ էր Քոչարյան Ռոբերտի իշխանության տարիներին: Ենթադրաբար (տրամաբանորեն)` Տեր-Պետրոսյան Լևոնը դժգոհ էր Արցախի հարցում Սարգսյան Սերժի փոփոխվող դիրքորոշումից: Սակայն, այդ դեպքում, ինչու՞ էր լռում Քոչարյան Ռոբերտը:
2-րդ և 3-րդ նախագահները փորձում են խոսել հանրության հետ: Շատ անգամ անհասկանալի և անտրամաբանական մտքեր են հնչում (մանավանդ` Սարգսյան Սերժի շուրթերից): 1-ին նախագահը լռում է: Վերջինս ընդդիմանում է օրվա իշխանություններին, սակայն ամենագլխավորի մասին լռում: Ինչու՞ էր Տեր-Պետրոսյան Լևոնն ընդդիմանում Սարգսյան Սերժին և լռում Քոչարյան Ռոբերտի օրոք: Եվ, եթե տրամաբանությունը ճիշտ է, ապա այն հուշում է, որ Սարգսյան Սերժի օրոք ինչ-որ բան էր փոխվել Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ ու այդ ենթադրյալ փոփոխությունը ճակատագրական էր:
Դե, իսկ Փաշինյան Նիկոլի մասին խոսելն ավելորդ է: Այստեղ ամեն ինչ պարզ է:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։