«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն է կնքվել։ Շատ է ասվում, որ խաղաղության և միջպետականա հարաբերությունների հաստատաման համաձայնագիրը ընդամենը նախաստորագրվել է, ինչ–որ առումով՝ այո։ Մինչդեռ այսպես ասողների և սա որպես գրեթե ոչինչ ներկայացողների 77,6 տոկոսոը հունվար, փետրվար, մարտին կանխատեսում էր, որ օգոստոսի 8-ին պետք է պատերազմ լինի»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին, թե ինչ փաստաթուղթ է իրականում ստորագրվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
«Բայց ընունվել է խաղաղության հռչակագիր, էլի ասում են ընդամենը խաղաղության հռչակագիր է ընդունվել։ 1994 թվականացն Ղարաբաղի հարցի բանակցային գործընթաց է տեղի ունենում և երբեք Ղարաբաղի հարցի բանակցային սեղանին հռչակագրի նախագծից բացի ուրիշ որևէ փաստաթղթի նախագիծ չի եղել։ Ժանրի մասին եմ ասում։ Եթե հռչակագիրը տենց հեշտ բան է, ինչու՞ էինք 30 տարի էս պետության , ժողովրդի ողջ էներգիան ու օրակագրը կենրոնացնում էդ ընդամենը հնչակագրի վրա։ Հաստատվել է խաղաղություն։ Դա շատերի ծրագրից դուրս էր, և փորձում են այդ խաղաղությունը քայքայել, վիժեցնել։ Հնարավոր չի չտեսնել, որ այդպիսի շահագրգռվածություն ունեցող ուժեր կան և՛ Հայաստանում, և՛ հեռավոր, և՛ մերձակա մոտակայքում։ Այլ բան է, որ հասատատված խաղաղությունը մենք պետք է զարգացնենք դեպի ինստիտուցիոնալ զարգացում՝ ի հեճուկս նրանց, ովքեր ուզում են էս կետից զարգացնել դեպի ինստիտուցիոնալ ոչնչացում»,–հավելեց Փաշինյանը։
Արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավորի հարցին, թե ինչու է սոցցանցերի իր էջում մուրճի նկար փակցրել, Փաշինյանը պատասխանեց.
«Ես մուրճի նկար չեմ փակցրել, այդ մուրճը այս ողջ ընթացքում իմ սեղանին դրած է եղել։ Երեկ առավոտյան իմ ֆեյսբուք վարողը եկավ, տեսավ, նկարեց, դրեց ֆեյսբուք։ Իմ կյանքում էդ նկարով ոչ մի բան չի փոխվել։ Եթե էդ նկարի բացակայությունը ոմանց ներշնչել էր, թե իրենց կյանքում է որևէ բան փոխվել, իրենք սխալ էին ընկալել»։