Ինչու՞ է Ադրբեջանը կրակում. ՊՆ փոխնախարարի մեկնաբանությունը

Հայ–ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ձեր վկայակոչած կրակոցները, որ երբեմն տեղի են ունենում, ոչ նշանառու են, անհասցե, կարող եմ ասել՝ սակավաթիվ։ Այս մասին լրագրողների զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արմեն Սարգսյանը։

«Իմ և մեր լրատվական ծառայության տրամադրած տեղեկությությունների միջև հակասություններ չկան»,– հավելեց նա։

Հարցին, թե արդյո՞ք կուտակումներ կա, փոխնախարարը պատասխանեց․ «Այս պահին՝ ո՛չ»։

«Սահմանագծին հարաբերականորեն կայուն իրավիճակ է, և որևէ խնդրի ծագելու պարագայում անմիջապես տեղեկություն կտրամադրենք»,– հավելեց Սարգսյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։