Ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ Փաշինյան

Հետագայում, ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձությունը պետք է աշխատի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջարկել ենք մեր բոլոր գործընկերներին, առաջարկել ենք ներդրումներ իրականացնել նախագծի շրջանակներում։ Գործընկերներից մի մասն առնվազն նախնական հետաքրքրություն ցուցաբերել էին։ Բայց այդ ծրագրում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրությունը ակնհայտորեն տարբերվում էր։ ԱՄՆ-ի ներկայությունը մեզ համար ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարվումը օգտավետ չի կարող լինել կողմերից որևէ մեկի համար։ Եթե մի բան համարում ենք հաջողություն և Հայաստանի համար, և Ադրբեջանի համար, և տարածաշրջանի համար, էլ ինչի հրաժարվենք, հրաժարվենք, որ ինչ նպատակի հասնենք»,-ասել է Փաշինյանը։

Փաշինայնն նաև ավելացրել է, որ ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ։

«Հայաստանը հնարավորություն է ունենում Ադրբեջանի տարածքով և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ ՀՀ-ն ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, դեպի Իրան, դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան»,-ասել է Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։