Search
Close this search box.

«Ինչպե՞ս էր մասնավորի ձեռքում տրանսպորտը շահույթով աշխատում, իսկ համայնքային դառնալուց հետո՝ վնասով»․ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակվության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարոնայք քաղաքային իշխանություններ, կամ ՔՊ-ականներ, այդ ինչպե՞ս է լինում, որ մասնավորի ձեռքում գտնվող քաղաքային տրանսպորտը, ավելի փոքր ավտոբուսներով և միկրոավտոբուսներով էին սպասարկվում և ավելի քիչ ուղևոր էին տեղափոխում` շահույթով էին աշխատում, իսկ երբ այն դարձավ համայնքային և ավելի շատ ուղևորներ տեղափոխող մեծ ավտոբուսներով` սկսեց վնասով աշխատել։
Միգուցե խնդիրը ձե՞ր մեջ է։
Միգուցե խնդիրը ձեր կառավարմա՞ն մեջ է։
Միգուցե խնդիրը ձեր կառավարման հմտությունների կարողությունների և ունակությունների՞ մեջ է։
Միգուցե խնդիրը ձեր գայթակղությունների՞ մեջ է։
Իսկ կարող ա՞ տրանսպորտի գինը թանկացնում եք, որ հետո այն հանձնեք կառավարման մասնավորին, օրինակ` ձեր սրտի օլիգարխին։
Հ. Գ. Երևանում տրանսպորտի գինը չպետք է բարձրանա 100 դրամից»։