Ինչպե՞ս է ստացվում՝ Փաշազադեի խոսքից հետո կրկին հոգևորական կալանավորվեց․ հարց՝ Փաշինյանին

Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին նույնական են.«Որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանակ է արվել և գնացել է։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրա արդյունքում՝ եկեղեցին փլուզվե՞լ է։ Ո՛չ, չի փլուզվել։ Էլ չեմ ասում, որ նախկինում ՀՀ-ում դեպք է եղել, որ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»։

Նա ավելացրեց, որ չի հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին .«Եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, օրինակ՝ իմ այսօրվա ճեպազրույցը կարող է համընկնել տասնյակ այլ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Գազայի գոտում և այլն։ Եթե հետազոտություն կատարենք, կարող է պարզվի, որ այն պահին, երբ դուք հարց տվեցիք, նամազի ժամ է և կարող է հնչել հարց՝ իսկ ձեր հարցն արդյո՞ք պատահական համընկավ նամազի ժամի հետ։ Ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, այլ ուզում եմ ցույց տալ, որ եթե որևէ մեկն ուզենա գտնել համընկումներ, կգտնի»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։