Թե ինչու 2018-ին Հանրային ռադիո ներխուժած Նիկոլ Փաշինյանը չձերբակալվեց, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Քրեական գործ հարուցվել է։ Այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների ես գնում, փողոցում մարդկանց քանակն ավելանում է։ 2016-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը։ Շատերը խորհուրդ էին տալիս մեծ ուժ գործադրել ու ավարտել պատմությունը։ Ասում էի՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո հասարակությունում տիրող իրավիճակը։ Կմարսեինք արդյոք, թե ոչ։ Ինձ ասում էին՝ դուք վտանգում եք իրավիճակը, ասում էի՝ ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան՝ երկրի ապագան։ Փառք Աստծո, կամաց-կամաց ամենը մարվեց։ Մեղավորները ստացան արժանի պատիժը։ Գիտեք, հետահայաց միշտ էլ կարելի է ասել՝ այ եթե այսպես անեիք, լավ կլիներ»։