«Նախընտրական աժիոտաժ է մեկնարկել. ունե՞ք որոշում, եթե այո, կհանրայնացնե՞ք»,- լրագրողի հարցին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ ոչ, եթե ունենան, կհայտնեն: «Ձեր իշխանության օրոք կարևոր պաշտոններ զբաղեցրած անձանց՝ Հայկ Հարությունյանի ու Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունների հետ կապված մասնագիտական առումով հետևողական եմ եղել, բայց կարևոր հարցի պատասխանը չեմ ստացել. ինչո՞ւ նրանք պետք է ինքնասպան լինեին, դրդապատճառ կա՞ր»,- հարցին՝ Սարգսյանը պատասխանեց. «Չգիտեմ: Առանց դրդապատճառի՝ մարդ ո՞նց կարող է ինքնասպան լինել, ուրեմն ինչ-որ պատճառ կար»:




