Search
Close this search box.

Ինչո՞ւ էր ՊԵԿ–ը շտապում վերանորոգել Մարգարայի մաքսակետը․ բացատրում է Բադասյանը

Հայաստան և Թուրքիայի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Մարգարայի մաքսակետը գործելու է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Դա է պատճառը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շտապել է, կառուցման աշխատանքները սեղմ ժամկետներում իրականացրել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մենք ստեղծել ենք պայմաններ, որոնք բավարար են իմ նշած կատեգորիայի մարդկանց սպասարկելու համար»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու մաքսակետը կառուցվեց, բայց գործընթացն առաջ չգնաց, Բադասյանը նշեց՝ հարցի հասցեատերն ինքը չէ։ Մաքսակետի գործել-չգործելու, ձեռք բերված կամ վերանայված պայմանավորվածությունների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել։

Մարգարայի անցակետի վերազինման համար, ըստ ՊԵԿ նախագահի, նախնական 800 միլիոն դրամ էր նախատեսված ծախսել։
«Կարծեմ՝ վերջնական ծախսերը 1 միլիարդ և մի փոքր ավելի են եղել»,- ասաց Բադասյանը։