ԱԺ միջանցքում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, լրագրողների այն հարցին, թե «ծնողները Պաշտպանության նախարարին էին ցանկացել տեսնել, դուք ինչո՞ւ եք եկել նրա փոխարեն այս քննարկմանը», պատասխանեց. «Ես հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ»: Իսկ այն հարցին, թե նախարարն ինչո՞ւ չի եկել, ՊՆ փոխնախարարը չպատասխանեց:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում ընթանում է փակ քննարկում՝ անհետ կորած զինծառայողների ծնողների և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: