«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք», «Մայր Հայաստանը» և ընդդիմությունը ասում էին որ չթանկացնեք, որովհետեև այդ էֆեկտը չի ստեղծելու»,-Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Հիշեցնելով, որ դատարանը վճիռ է կայացրել և անվավեր ճանաչել այդ որոշումը Իսկնադարյանը շարունակեց. « Դուք այդքանից հետո նորից առանց փոփոխության 2025 թվականի համար ավագանու նիստին եք բերել «կարմիր գծերը»՝ թանկ տարիբերակով»։ Դուք ձեր աչքերով տեսնում եք, որ կենտրոնը չի բեռնաթափվել, եթե չասենք որ շատացել են խցանումները։ Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել»։
Քաղաքապետի տեղակալՍուրեն Գրիգորյանն էլ ասաց, թե դատարանի այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, հնարավոր է բեկանվի։ Նա նաև նշեց որ դատարանի նման որոշման պատճառն այն է եղել, որ թանկացման հիմնավորումներ չեն եղել, իսկ ներկայում իրենք վերաքննիչ բողոքի համար հիմնավորումներ են տարել դատարան։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանն էլ նկատեց որ դպրոցի արձակուրդները քաղաքի կենտրոնը բեռնափաթում է, իսկ «կարմիրև գծերը»՝ ոչ։