Search
Close this search box.

«Ինչո՞ւ եք «կարմիր գծերը» թանկ տարբերակով նորից բերել»․ Գրիգոր Իսկանդարյան

«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք, «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք, որովհետև այդ էֆեկտը չի ստեղծելու։ Այդքանից հետո առանց փոփոխության, «կարմիր գծերը» թանկ տարբերակով 2025 թվականի համար նորից ավագանու նիստին եք բերել։ Դուք ձեր աչքերով տեսնում եք, որ կենտրոնը չի բեռնաթափվել, եթե չասենք, որ շատացել են խցանումները»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ դատարանը վճիռ է կայացրել և անվավեր ճանաչել այդ որոշումը։

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հակադարձեց՝ ասելով, որ դատարանի այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, հնարավոր է՝ բեկանվի։ «Դատարանի նման որոշման պատճառն այն է եղել, որ թանկացման հիմնավորումներ չեն եղել, իսկ ներկայում վերաքննիչ բողոքի համար հիմնավորումներ են տարվել դատարան»,- հավելեց Գրիգորյանը։
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը ևս շեշտելով «կարմիր գծերի» թանկացման անարդյունավետությունը, նկատեց․ «Դպրոցի արձակուրդները քաղաքը բեռնաթափում են, իսկ կարմիր գծերի վճարը՝ ոչ»։