Ինչո՞ւ են Ռուսաստանի 3 քաղաքի օդանավակայաններում դադարեցվել թռիչքները

Ռուսաստանի Նիժնեկամսկի Իժևսկ և Պերմ քաղաքների օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները, հայտնել է Ռոսավիացիան։ Սահմանափակման պատճառը, Ռոսավիացիայի փոխանցմամբ, «անվտանգությունն ապահովելու նպատակն է»։

Գերատեսչությունից այլ մանրամասներ չեն նշել։ Սահմանափակումները վերաբերում են և՛ թռիչքներ ընդունելուն, և՛ թռիչքներ իրականացնելուն։ Ռոսավիացիան տեղեկացրել է, որ ավելի վաղ ժամանակավոր սահմանափակումներ էին ընդունել Սարատովի օդանավակայանում, բայց Մոսկվայի ժամանակով 08:30-ից օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։