Վերջին ժամերին քաղաքացիներն Аuroranews-ին ահազանգում են, որ Երևանի տարբեր հատվածներում քաղաքային տրանսպորտի վարորդներն եղանակային վատ պայմանների պատճառով կանգնեցնում են ավտոբուսները և իջեցնում ուղևորներին:
Խոսվում է նաև, որ պատճառը ավտոբուսների ոչ ձմեռային անվադողներն են: Auroranews-ը կապ հաստատեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության բաժնի պետ տնօրեն Վարդգես Պապյանի հետ: Վերջինս նշեց, որ ավտոբուսները դադարեցնում են երթևեկությունը բացառապես քաղաքի նեղ փողոցներում, քանզի տեղացող առատ ձյան և ծանրաբեռնված երթևեկության պայմաններում ավտոբուսների ընթացքն վտանգավոր` նույնսիկ անհնարին է դառնում:
«Դա արվում է առաջին հերթին մեր համաքաղաքացիների անվտանգության համար: Քաղաքի լայն փողոցներում տրանսպորտն աշխատում է բնականոն հումով: Ինչ վերաբեվում է անվադողների խնդրին պաշտոնապես հայտարարում եմ, որ «Երևան Ավտոբուսը»-ը միջին դասից մինև մեծ դասի, այսնիքն 12 մետրանոց ավտոբուսների անվադողներն փոխված և ամբողջությամբ նոր են: Այդ անվադողերը համասեզոնային են: Ընդհնարապես ավտոբուսների ոլորտում գոյություն չունեն ձմեռային կամ ամառային անվադողեր:
Ուստի վստահեցնում եմ, որ անվադողերի հետ կապված որևէ խնդիր չկա»,- նշեց Պապյանը: