Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրում է.
ՀՀ քննչական կոմիտեն, առանց անվանում նշելու, հաղորդագրություն է տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում պետությանը պատճառված վնասի, այդ առթիվ հարուցված քրեական գործի մասին։ Հաղորդագրությունում ասված է․ «ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի և պաշտոնատար այլ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն 299 հզր 250 ՀՀ դրամի գույքային վնաս: «Գ.Խ.-ն պարտավոր լինելով ապահովել ՊՈԱԿ-ի մասնաճյուղի բնականոն գործունեությունը, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անտառօգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, որի հետևանքով անտառատնտեսության տարածքում ապօրինի հատվել է 500 ծառ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 2025 թվականի հունվարի 15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի, երկու անտառապետի և վեց անտառապահի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին, որոնք բավարարվել են: 2025 թվականի հունվարի 16-ին երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք), յոթ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը): Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, բացակայելու արգելք և գրավ, երկու անձի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք և գրավ, երեք անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։ Նախաքննությունը շարունակվում է» : Քննչականի հաղորդագրությունն արտառոց է,այնտեղ չի նշված, թե ապօրինի հատված ծառերը ե՞րբ են հատվել, նշված է՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, երբվանի՞ց մինչև 2021թ․ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Տարօրինակ է հատված ծառերի կլոր թիվը՝ 500, նման գործերում կլոր թվերը սովորաբար հնարովի են լինում ։ Ինչո՞ւ է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատված ծառերը հայտնաբերվել դրանից երեքուկես տարի անց, անցած երեքուկես տարում <Հայանտառի>> անտառների վերահսկողության ծառայությունը,, բնապահպանական տեսչությունը, զանազան ստուգողները ինչո՞ւ չեն հայտնաբերել նախկինում հատված ծառերը։ Նոյեմբերյան քաղաքից տեղեկացանք, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության կալանավորված, արդեն ցուցմունքներ տված տնօրեն Գիգոլ Խասիկյանն իրեն մեղավոր չի համարում,, նա ունի փորձառու փաստաբան։ Գիգոլ Խասիկլյանի անմեղությանը հավատում են, նրան բարոյապես աջակցել են <Հայանտառի>> իր գործընկերները։ Նոյեմբերյանից հայտնեցին,որ տարեմուտից առաջ ստուգողները մանրազննին ստուգել են Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառները, սակայն խախտումներ չեն հայտնաբերել, ուստի որպես ապօրինի հատված ծառեր գրանցել են մինչև 2021թվականի սեպտեմբերի 15-ը հիմնականում քամուց տապալված, հաշվառված ծառերը։ Նոյեմբերյանից հայտնում են, որ ստուգումներն իրականացրել է Եղվարդից Վաղարշակ Ամիրխանյանի գլխավորած խումբը, Ամիրխանյանը մտերիմ է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Հայկ Սարգսյանն է ՔՊ կուսակցության ակտիվի նիստում բարձրացրել Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների խնդիրը, ըստ մամուլի՝ այդ հարցով ընդհարում է եղել նրա և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև։ Հայկ Սարգսյանը մորական կողմից Նոյեմբերյան քաղաքի թոռ է ։Նոյեմբերյան քաղաքում ասում են, որ Հայկ Սարգսյանը Նոյեմբերյանում անտառտնտեսություն նոր տնօրենի թեկնածու ունի, այդ պատճառով է կենտրոնացել Հայաստանում լավագույն անտառտնտեսություններից մեկի՝ Նոյեմբերյանի անտառտնտեսության վրա։ Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատողների հանդեպ քրեական գործ հարուցելը, հարգանք վայելող, մեծ շրջապատ ունեցող, ավելի քան 20 տարի հաջողությամբ անտառապետ ու անտառտնտեսության տնօրեն աշխատած Գիգոլ Խասիկյանի կալանավորելը Նոյեմբերյան համայնքում որոշակի չափով սասանել է իշխանության առանց էլ ոչ բարձր վարկանիշը։