«Ինչո՞ւ է Սամվել Վարդանյանի վիրավորանքը որակվում` որպես խուլիգանություն, բայց թաղապետի կողմից ծեծը՝ ոչ». Աննա Գրիգորյան

«Քննչական կոմիտեի ղեկավարի հետ հարց ու պատասխանից ես եկա այն եզրահանգման, որ Քննչական կոմիտեում գործերը կարվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ վկայակոչելով երկու դրվագ. «Մասիվի քաղաքապետն օրը ցերեկով, ուղիղ եթերով տասը հոգով հարձակվում է մեկ մարդու վրա, բայց տվյալ մարդը չի կալանավորվում: Երկրորդ դրվագն այն է, որ Սամվել Վարդանյանը, ավտոբուսում տեսնելով ՔՊ-ական պատգամավորի, վիրավորանք է հնչեցնում, որի հետևանքը լինում է այն, որ քաղաքացին ձերբակալվում և կալանավորվում է: Պարոն Պողոսյանն ասում է, որ իրավական ֆորմալության տեսանկյունից Մասիվի քաղաքապետի իրականացրած գործողությունը ծեծ է, հետևաբար չի ենթադրում, որ պետք է լինի ձերբակալում և կալանավորում»: Պատգամավորը, դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հարց ուղղեց. «Ինչո՞ւ Մասիվի թաղապետի կողմից ծեծը չի որակվել խուլիգանություն, բայց Սամվել Վարդանյանի վիրավորանքը որակվում է` որպես խուլիգանություն: Ինչո՞ւ խուլիգանության հոդված չի ներկայացվել Մասիվի թաղապետի նկատմամբ»:

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։