«Ինչո՞ւ չեք շնորհավորել Վարդան Ղուկասյանին». լրագրողը՝ Դավիթ Առուշանյանին

Ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չի շնորհավորել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն ասել է. «Լավ տղայի հետ կապված՝ համաձայն եմ պարոն Ղուկասյանի հետ: Շնորհավորանքի հետ կապված՝ իմ համոզմամբ, պետական պաշտոնյային պետք է շնորհավորես այն ժամանակ, երբ ինքը գործից դուրս է գալիս ու հետք է թողնում իր կառավարման ժամանակահատվածում: Ես ինձ շնորհավորողներին էդ հորդորն եմ արել: Պաշտոնյան ծառայող է ու չեմ կարծում՝ բարդ ծառայության գնալու մեջ ինչ-որ բան կա»:

Ավելի վաղ Վարդան Ղուկասյանն ասել էր՝ մարզպետն իրեն չի շնորհավորել ընտրվելու կապակցությամբ. «Վատ տղա չէ, բայց աշխատանքի բերումով ստիպում են, որ էդպես բաներ խոսա»,- ասել էր Ղուկասյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։