Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը:
«Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների, տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։
Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել էինք, որ ԱԺ միջանցքում քաշքշոց էր տեղի ունեցել նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև: