Ինչ խորհուրդ է տվել Լուկաշենկոն Թրամփին Պուտինի հետ հանդիպումից առաջ

Ամերիկյան Newsmax TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ ինքը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

Բելառուսի նախագահի խոսքով՝ օգոստոսին Սպիտակ տան հետ հեռախոսազրույցի ժամանակ նա զգուշացրել է նրան քրտնաջան աշխատանքի պատրաստվելու անհրաժեշտության մասին, քանի որ արագ լուծում հնարավոր չի լինի։

Լուկաշենկոն հավելել է, որ աջակցում է Թրամփի դիրքորոշմանը, որն է ռազմական գործողությունների դադարեցումը հիմնել ներկայիս իրողությունների, այսինքն՝ հակամարտության ներկայիս արդյունքների վրա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։