Ինչ ուղերձ է հղել Իսրայելի վարչապետը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն գործել է Իսրայելի հետ «լիակատար համակարգված» և ավարտել է Իսրայելի պաշտպանության բանակի կողմից սկսված աշխատանքը։ Նա վստահություն է հայտնել, որ Թրամփի՝ իրանական օբյեկտներին հարվածելու որոշումը «կփոխի պատմությունը»։
Նա իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Նեթանյահուն հիշեցրել է, որ հունիսի 13-ին Իրանի դեմ գործողության սկզբում ինքը խոստացել է, որ օբյեկտները կոչնչացվեն «այս կամ այն ​​կերպ»։ «Այդ խոստումը կատարվել է», — ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։