Արծվիկ Մինասյանը և իր գործընկերներն անընդհատ բերում են Վազգեն Մանուկյաններին, Վազգեն Գալստանյաններին, ասում են՝ ժողովո՛ւրդ ջան, դուք ընտրություն անելու իրավունք չունեք, հիմա իշխանությունը կփոխանցեք Վազգեն Մանուկյանին, Վազգեն Գալստանյանին, էն մյուսին, բայց հենց հարցը ՀԷՑ-ին է վերաբերում, պարզվում է՝ ՀՀ ժողովուրդն արդեն սուբյեկտ է, ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀԷՑ-ի հետ կապված, նորից եմ ասում, այդ մարդն ասում է՝ թքած ունեմ հայկական հէց-երի վրա։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ ակնկալիք ունեն, ասում են՝ դե Սամվել Կարապատյանը մի օր դուրս կգա, կեթանք կասենք՝ մենք եկել, ըտեղ կանգնել էինք, մի երկու կոպեկ փող տուր, էսինչ-էնինչ հարցին օգնի, մեկին կկանչի մի երգ ավելի կերգի, մի երգ պակաս կերգի։ Չի լինելու ըտենց, ամոթ է, դա բոլորը հասկանում են»,-ասաց Սիմոնյանը։