Search
Close this search box.

Ինչ հարցեր են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Կաթողիկոս Արամ Առաջինը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։
Տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների և ծավալվող հումանիտար աղետի առնչությամբ Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունը և զորակցությունն է հայտնել Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին։
Վեհափառը տեղեկություններ է փոխանցել ընթացիկ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու և խնդրել, որպեսզի իրեն տեղեկացնեն առավել հրատապ խնդիրների մասին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ։