Ինչ են տեղեկացնում Քննչական կոմիտեից

Քննչական կոմիտեն հայտնել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակության հասցեում գործողություններ իրականացնելու մասին։ «Աջապահյանի բնակության հասցեում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- Armenia Today-ին մանրամասնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հունիսի 27-ի առավոտյան փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան։ Ավելի ուշ Աջապահյանի փաստաբան Թամարա Յայլոյանը հայտներ էր, որ իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։