Ռուսական ՀՕՊմիջոցները մեկ գիշերվա ընթացքում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Լիպեցկի մարզում, երկուսը՝ Ռոստովի և երկուսը՝ Բելգորոդի շրջանում, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել են ուկրաինական 7 անօդաչու թռչող սարքեր. երեք ԱԹՍ ՝ Լիպեցկի մարզի տարածքում, երկու ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում ու երկու ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում», — նշված է հաղորդագրության մեջ: