Ինչ է սպասվում Նուբարաշենի բանտում կալանքը կրող Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանին. Armlur

Armlur-ը գրում է․

Նուբարաշենի բանտում 2-ամսյա կալանքի տակ գտնվող Շենգավիթի նախկին թաղապետ, ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանի կալանքի ժամկետը առաջիկայում լրանում է: Մեզ հասած տեղեկություների համաձայն նախաքննական մարմինը նրա գործողությունների մասով նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն հասկանալու համար, թե նրա կողմից ծեծված անձը ինչ հոգեբանական ճնշման է ենթարկվել:

Հիշեցնենք, որ Շենգավիթի նախկին թաղապետ, ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանը, սեփական դիմումով աշխատանքից ազատվելուց 4 օր անց կալանավորվել է:
Թեպետ քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց մասնակցությամբ ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու հոդվածով, բայց այս պահին կալանավորված է միայն Մկրտչյանը եւ գնտվում է Նուբարաշենի բանտում։

Ըստ մամուլի հրապարակումների․

Շենգավիթի թաղապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակից Տիգրան Մակարյանին են ծեծել ՝ կոնֆլիկտը սկսվել է, երբ Մակարյանը հրաժարվել է թաղապետի հանձնարարած շինությունը քանդել՝ նշելով, թե սեփականատերն իր հարևանն է, ինչից հետո դիմում է գրել ու հեռացել: Իսկ թաղապետը, ըստ թերթի, սկսել է խոչընդոտել Մակարյանի կազմակերպած կուսակցական հավաքները։ Ծեծկռտուքի պատճառ է դարձել այն, որ Մակարյանը Մկրտչյանի մտերիմներից մեկի մոտ հայհոյախառն խոսքեր է հնչեցրել նրա հասցեին, ինչից հետո Մակարյանին ծեծել են։
Ասել է, թե Ռազմիկ Մկրտչյանի ճակատագիրը կախված է փորձաքննության եզրակացությունից , թե նա ծեծելով ինչ հոգեբանական վիճակի է հասցրել քաղաքացուն:
Մակարյանի անվտանգությունը ապահովելու համար ոստիկանություն է հերթապահել նրա տան մոտ, որովհետև թաղապետն ասել է՝ այսքանով չի ավարտելու։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։