Search
Close this search box.

Ինչ է պահանջում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նախկին գլխավոր դատախազից

Please enter a valid URL

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

29 անշարժ գույք.
8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ: