Ինչ է մեզ սպասվում և ինչպես կարող է Հայաստանը պարտվել արբիտրաժում, եթե որոշի պետականացնել կամ ազգայնացնել ՀԷՑ-ը

Քանի որ քպ պարագլուխը որոշել է հարձակվել մասնավոր սեփականության վրա ,կարիք կա դրան եվ դրա կրքոտ քարոզիչ անտերներին բացատրել արբիտրաժի գոյության մասին։ Վերջապես ինչ է մեզ սպասվում և
ինչպես կարող է ՀՀ պետությունը պարտվել արբիտրաժում, եթե որոշի պետականացնել կամ ազգայնացնել ՀԷՑ-ը (Հայաստանի էլեկտրական ցանցերը)՝ առանց պատշաճ գործընթացի․
Ստորև ներկայացնում եմ գործընթացի հիմնական կետերը իրենց ենթակետերով։
Ա .Պայմանագրերի խախտում

ՀԷՑ-ի սեփականատերը՝ ռուսական «Տաշիր Գրուպ»-ը կամ դրա դուստր ընկերությունը, այն գնել է համաձայն գործող ներդրումային պայմանագրերի և միջազգային համաձայնությունների։
Եթե Հայաստանի պետությունը.
1. անտեսի այդ պայմանագրերը,
2. չապահովի փոխհատուցում՝ ըստ շուկայական արժեքի,
3.գործի միակողմանիորեն ու ոչ թափանցիկ,
ապա ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան, օրինակ՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծման կենտրոն (ICSID) կամ ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողով (UNCITRAL):

Բ. Հանրային շահի ապացույցի բացակայություն
Ազգայնացումը պետք է իրականացվի միայն այն դեպքում, երբ կա հստակ ու փաստաթղթավորված հանրային շահի վնաս։
Եթե պետությունը չի կարող ապացուցել, որ՝
1. ՀԷՑ-ը վնասում է հանրությանը,
2. ՀԷՑ-ը սպառնում է ազգային անվտանգությանը կամ էներգետիկ համակարգին,
ապա արբիտրաժը կարող է որոշել, որ ազգայնացումը կամ պետականացումը եղել է քաղաքական դրդապատճառներով և ապօրինի։

Գ. Ոչ արդար փոխհատուցում
Միջազգային իրավունքը պարտադրում է, որ նման դեպքերում տրամադրվի.
1.Արդար, արդի շուկայական արժեքով փոխհատուցում
2.Ժամանակին և ամբողջությամբ վճարված գումար։
Եթե պետությունը առաջարկի ցածր գին կամ ընդհանրապես չառաջարկի փոխհատուցում, ապա դա կհամարվի սեփականության իրավունքի կոպիտ խախտում։

Դ. Միջազգային պայմանագրերի խախտում
Հայաստանը ստորագրել է տարբեր երկկողմ ներդրումային համաձայնագրեր (BITs), որոնք երաշխավորում են՝
1. Արդար և հավասար վերաբերմունք (fair and equitable treatment),
2.Սեփականության պաշտպանության իրավունքը։
Եթե ՀԷՑ-ը միջազգային ռեզիդենտ ընկերություն է կամ կառույց, որը պաշտպանված է այս պայմանագրերով, ապա դա օգտագործվում է որպես հիմք հայցի ներկայացման համար։
Ե. Արբիտրաժի հնարավոր վճիռը

Եթե ՀՀ պարտվի, դատարանը կարող է վճռել՝

1.ՀՀ-ն պետք է վճարի բազում միլիոնավոր դոլարներ՝ որպես փոխհատուցում,
2.Հնարավոր են նաև դատական ծախսեր, տոկոսներ ու հավելավճարներ։
Պետությունն անգամ կարող է դառնալ միջազգային ֆինանսական կառույցների կողմից վարկային ճնշման կամ ակտիվների բռնագրավման թիրախ՝ եթե չկատարի վճիռը։

Եզրակացություն

Հայաստանը կարող է պարտվել, եթե․

1. Քայլերն արվեն քաղաքական, այլ ոչ իրավական հիմքով,
2. Չապացուցվի հանրային շահ,
3. Չապահովվի արդար փոխհատուցում,
4. Խախտվեն միջազգային պայմանագրերը։

Հրայր Կամենդատյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։